Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում. ՅՈւՆԻՍԵՖ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում. ՅՈւՆԻՍԵՖ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/11/996755.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈւՆԻՍԵՖ-ի տեղեկատվության համաձայն, Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում: Երկրում գործարկվել Է երկամյա ծրագիր՝ նպատակ ունենալով ներգրավել դպրոցից դուրս մնացած երեխաներին եւ բարելավել նրանց ուսուցման արդյունքները: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ միասին Վրաստանում նախագծի գործընկերն Է Բուլղարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Հանրապետության կրթության նախարարությունը հստակ պատասխան չունի, թե այդ խնդիրը հատկապես որ տարիքային խմբի երեխաներին Է վերաբերում: Գերատեսչությունում ասում են, որ ներկայում աշխատանք Է տարվում միջգերատեսչական ծրագրի վրա, որի շրջանակում տեղի կունենա այդ անձանց նույնականացումը: Երկամյա նախագիծը միտված Է դպրոց չհաճախող երեխաների համար աջակցման հատուկ ծրագրի մշակմանը, որն առաջին փուլում իրագործվելու Է 15 դպրոցում եւ վեց ցերեկային կենտրոնում:
Փորձնական նախագծի հաջողության դեպքում Վրաստանի բոլոր դպրոցներում կիրագործվեն «երկրորդ շանսի» կրթական ծրագրեր: