Միջազգային

Նիդերլանդներում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող երկու տղամարդու

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդներում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող երկու տղամարդու

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնք նախատեսում էին ահաբեկչություն իրականացնել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը:

Վերջինիս տեղեկություններով, 20 և 34 տարեկան երկու տղամարդ ահաբեկչությունը նախատեսում էին կազմակերպել այս տարեվերջին՝ օգտագործելով պայթուցիկ նյութերով հագուստ և պայթուցիկներով համալրված ավտոմեքենաներ:

Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Զուտերմեր քաղաքում գտնվող իր բնակարանում, իսկ երկրորդը՝ Հաագայի փողոցներից մեկում:

Դատախազությունում ընդգծել են, որ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ են նրանք մտադիր եղել իրականացնել ահաբեկչությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում