Միջազգային

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 16-ի

1 րոպեի ընթերցում

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 16-ի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 16-ի: Ինչպես նոյեմբերի 26-ին հայտնել Է Exit լրատվական պորտալը, փլատակներից հաջողվել Է դուրս Է բերել 41 մարդու: Ավելի վաղ Ալբանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել Էր 13 զոհվածի եւ 600-ից ավելի տուժածների մասին:

Ալբանիայի իշխանությունները հայտարարել են ֆինանսական միջոցների հանգանակություն սկսելու մասին, որոնք կուղղորդվեն նոյեմբերի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժածների օգնությանը: Այդ մասին հաղորդվում Է Twitter-ում երկրի կառավարության պաշտոնական Էջում: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր մայրաքաղաք Տիրանայի մերձակա Շիջակ քաղաքից 10 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք ընկած շրջանում:

Օջախը 10 կիլոմետր խորության վրա Էր: Տարերքի հարվածի հետեւանքով մի քանի շենքեր են քանդվել Դուրեսից ոչ հեռու: Այս պահին փրկարարները շարունակում են մաքրել փլվածքները: Ցնցումներն զգացվել են Տիրանայում, ինչպես նաեւ Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Խորվաթիայում եւ Իտալիայի մի քանի հարավային նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում