Միջազգային

Դանիան կգլխավորի ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն Իրաքում

1 րոպեի ընթերցում

Դանիան կգլխավորի ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն Իրաքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիան 2020 թվականից կգլխավորի ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն Իրաքում եւ այդ երկիր կգործուղի առնվաազն 200 զինծառայողների: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտնել Է Դանիայի ռադիոն՝ վկայակոչելով թագավորության արտաքին գործերի նախարար Եպպե Կուֆուդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա կարեւոր ուսումնական առաքելություն Է, որի նպատակը Իրաքում բարձր մակարդակի վարժանքների անցկացումն Է, ենթակառուցվածքի զարգացումը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի շարունակման ապահովումը»,-ռադիոկայանը մեջբերել Է նախարարի խոսքը:

Այսօրվա դրությամբ Իրաքում արդեն գտնվում են շուրջ 200 դանիացի խաղաղապահներ: 2003 թվականին առաքելության սկսվելու պահից ի վեր Իրաքով անցել են Դանիայի 4 հազար 870 զինծառայողներ: Ներկայում ՆԱՏՕ-ի ոչ մարտական առաքելությունը գլխավորում Է Կանադայի ներկայացուցչուհի գեներալ-մայոր Ջեննի Կարինյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում