Հասարակական

Արմեն Ղազարյանը մասնակցել է Վիեննայում կայացած Միգրացիոն համաժողովին

1 րոպեի ընթերցում

Արմեն Ղազարյանը մասնակցել է Վիեննայում կայացած Միգրացիոն համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրայի հետ համատեղ մասնակցեցին ՄՔՄՄԿ-ի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Միգրացիոն համաժողովին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Միգրացիոն ծառայությունից:

Ամենամյա համաժողովը քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականությունն իրականացնող դերակատարների համատեղ մասնակցությամբ քննարկման հարթակ է ստեղծում միգրացիոն հարցերի համար։

Մասնակիցները արձանագրում են միգրացիոն ոլորտում տիրող իրավիճակը, ժամանակի մարտահրավերները, կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Ներկաները փաստեցին, որ 2019 թվականը առանցքային տարի է Եվրոպայի հետագա քաղաքականության ուղղությունները կազմելու տեսանկյունից, մասնավորապես միգրացիայի ոլորտում՝ որպես հանրության գերակա առաջնահերթություն։ Ինչպես ԵՄ-ի, այնպես էլ գործընկերների համար սա վճռական կետ է՝ ժամանակին մշակելու միգրացիոն քաղաքականության և համագործակցության առաջխաղացման ռազմավարական ուղին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում