Հունվարին պլանավորվում Է Պուտինը այցը Թուրքիա՝ գործարկելու «Թուրքական հոսքը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում կարող Է այցելել Թուրքիա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջերս կայացած հեռախոսազրույցներից մեկի ընթացքում Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են, որ 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում Թուրքիայում պատրաստ կլինի «Թուրքական հոսքի» ցամաքային մասը, եւ խոսվել Է այն մասին, որ, հնարավոր Է, կայանա նախագահ Պուտինի այցը Թուրքիա: Այդ ուղեւորությունը նախապատրաստվում Է»,-ասել Է նա:

Կրեմլի ներկայացուցիչը չի նշել այցի կոնկրետ ամսաթիվը՝ խոստանալով ժամանակին տրամադրել այդ տեղեկատվությունը:

«Թուրքական հոսք» գազամուղի թողունակությունը կկազմի տարեկան 31,54 մլրդ խորանարդ մետր գազ: Էներգիայի այդ ծավալը բավարար Է 15 մլն միջին տնատիրությունների կենցաղային պահանջմունքներն ապահովելու համար:

930 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը Ռուսաստանի տարածքից Սեւ ծովի հատակով ձգվում Է մինչեւ Թուրքիայի ծովափ: Այնուհետեւ կկառուցվի գազատարի ցամաքային տարանցիկ ճյուղը մինչեւ հարեւան երկրների հետ Թուրքիայի սահմանը:

Յուրաքանչյուր ճյուղի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր Է: Գազի առաջին մատակարարումները պլանավորված են 2019 թվականի վերջին:

Հայերեն English Русский

«Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ գործունեությունը կասեցվել է

Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է

Երևանում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, գումար պահանջելու կասկածանքով 17 անձ է տեղափոխվել ոստիկանություն

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության պատվիրակությանը