Միջազգային

ԵՄ-ի խորհուրդը Եվրահանձնաժողովի նոր կազմը հաստատեց առանց Մեծ Բրիտանիայի թեկնածուի

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի խորհուրդը Եվրահանձնաժողովի նոր կազմը հաստատեց առանց Մեծ Բրիտանիայի թեկնածուի

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի խորհուրդը հաստատել Է Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմը, որն աշխատանքը պետք Է սկսի դեկտեմբերի 1-ից: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ նոյեմբերի 25-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: Մեծ Բրիտանիան, որը Եվրամիությունը պետք Է լքի 2020 թվականի հունվարի 31-ից, այդպես Էլ Բրյուսելին չի ներկայացրել իր թեկնածուին: ԵՀ-ի նոր կազմն այժմ պետք Է վերջնականապես հաստատի Եվրոպական խորհրդարանը, որը նրա շուրջ կքվեարկի նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

«Խորհուրդն այսօր հաստատեց այն անձանց ցուցակը, որոնք առաջարկվել Էին մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 31-ը (Եվրահանձնաժողովի լիազորությունների ժամկետը հինգ տարի Է) Եվրահանձնաժողովի կազմում նշանակվելու համար: Դա հնարավորություն Է բացում Եվրախորհրդարանում քվեարկելու ԵՀ-ի լրիվ կազմը հաստատելու համար»,-ասված Է փաստաթղթում:

Մեծ Բրիտանիան, որը, Լիսաբոնի համաձայնագրի համաձայն, պետք Է ԵՄ-ն լքեր 2019 թվականի մարտի 29-ին՝ դուրս գալու վերաբերյալ գրավոր դիմումը Եվրոպական խորհրդին ներկայացնելուց ուղիղ 24 ամիս անց, չկարողացավ դա անել երկրի քաղաքական Էլիտայի շրջանում սուր տարաձայնությունների պատճառով:

Լոնդոնն ստացել Է արդեն երեք հետաձգում. վերջինն ավարտվում Է հունվարի 31-ին: Մինչ այդ պաշտոնապես Մեծ Բրիտանիան մնում Է ԵՄ-ի լիիրավ անդամը՝ բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ներառյալ նոր Եվրահանձնաժողովի կազմում սեփական եվրակոմիսարին նշանակելու պարտականությունը: Սակայն Լոնդոնը դա չարեց, եւ այժմ ԵՄ-ի ինստիտուտները պատրաստում են իրավաբանական հիմնավորում, որը թույլ կտա Լոնդոնի համար եւս մեկ բացառություն անել եւ խուսափել իրավաբանական ճգնաժամից նոր Եվրահանձնաժողովի նշանակման կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում