Տարածաշրջանային

«Վրացական երազանքը» չի փոխի խորհրդարանական ընտրությունների համակարգը, բայց զիջում Է խոստանում

2 րոպեի ընթերցում

«Վրացական երազանքը» չի փոխի խորհրդարանական ընտրությունների համակարգը, բայց զիջում Է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը 2020 թվականին չի փոխի խորհրդարանական ընտրությունների համակարգը, բայց որպես զիջում իր թեկնածուներին չի առաջադրի առանձին մեծամասնական ընտրատարածքներում: Այդ մասին հայտարարել Է կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքն այն ընտրատարածքների մասին Է, որտեղ իրենց թեկնածությունը չեն առաջադրի «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության, «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» (հիմնել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախկին անդամները) ներկայացուցիչները եւ նրանց զինակիցները: «Մենք որոշում ընդունեցինք մեր թեկնածուներին չառաջադրել այն մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ, բացի «Ազգային շարժման» երկու հիմնական ճյուղավորումներից եւ նրանց լրացումներից, ընդդիմության ցանկացած ներկայացուցիչ, ցանկացած անկախ թեկնածու հաղթելու իրական շանս կունենա»,-հայտարարել Է Կալաձեն խորհրդարանական մեծամասնության նիստից հետո:

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» նախաձեռնությունը կնպաստի բազմակարծությանը խորհրդարանում: «Արդյունքում մենք իրապես հոգ կտանենք խորհրդարանում քաղաքական բազմազանության մասին, ճանապարհ կբացենք կազմակերպչորեն թույլ, բայց հեղինակություն ունեցող քաղաքական խմբերի համար, որոպեսզի նրանք անմիջական ու գործուն մասնակցություն ունենան իշխանության իրականացման գործընթացին, ինչը եւ հունիսին արված մեր առաջարկության գլխավոր գաղափարն Էր»,-նշել Է Կախա Կալաձեն, հաղորդել Է Sputnik-ը:

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում