Միջազգային

Շուրջ 100 մարդ Է տուժել եւ 115-ը՝ ձերբակալվել Կուլումբիայում տեղի ունեցող բողոքների ընթացքում

2 րոպեի ընթերցում

Շուրջ 100 մարդ Է տուժել եւ 115-ը՝ ձերբակալվել Կուլումբիայում տեղի ունեցող բողոքների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 100 մարդ Է տուժել եւ 115 հոգի՝ ձերբակալվել նոյեմբերի 21-ին Կուլումբիայի Կալի քաղաքում սկսված անկարգությունների հետեւանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչ Ուիլյամ Ռուիսը, նրա հայտարարության տեսագրությունը հրապարակված Է տեղի իրավապահ մարմինների Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուիսի խոսքով՝ ընդհանուր առմամբ տուժել Է 97 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների 46 աշխատակից: «Բերման Է ենթարկվել 115 մարդ»,-հայտարարել Է Ռուիսը: Նա նշել Է, որ քաղաքում գրանցվել Է 56 կողոպուտ, նաեւ վանդալների գործողությունների պատճառով վնասվել են 19 ավտոբուս եւ ավտոբուսների հինգ կայան:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ մոտավորապես 207 հազար մարդ Է մասնակցում Կուլումբիայում անցկացվող բողոքի ակցիաներին, անկարգություններն ընդգրկել են երկրի մի շարք խոշոր քաղաքներ, նախագահը եւ կառավարությունը հանդարտության կոչ են անում քաղաքացիներին: Կալիում պարետային ժամ Է հայտարարված:

Բողոքի ակցիաներն սկզբնապես մտահղացվել Էին որպես ուսանողների ու դասախոսների երթեր, բայց քաղաքական ընդդիմությունը հայտարարեց այդ օրը նաեւ համընդհանուր գործադուլ անցկացնելու մտադրության մասին: Քաղաքացիները բողոքում են հանցավորության դեմ պայքարում իշխանությունների անգործության եւ կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում