Տարածաշրջանային

Ադրբեջանական ԱզերԹԱջ-ը Google-ում դիրքային առաջխաղացում է գրանցել` տեղաշարժելով Վրաստանի հետ սահմանը

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ԱզերԹԱջ-ը Google-ում դիրքային առաջխաղացում է գրանցել` տեղաշարժելով Վրաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությունը Google Earth ծրագրում տեղաշարժել է Ադրբեջանի ու Վրաստանի սահմանը, որպեսզի հակադարձի այն փաստին, որ իրենց զինված ուժերը ներխուժել են Վրաստանի Հանրապետության տարածք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

2019թ. օգոստոսին Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, թե Տավուշի հատվածում իրենք առավելության են հասել հայկական զինված ուժերի նկատմամբ, և գերադաս բարձունքներում նոր հենակետեր են ստեղծել:

«Չնայած, որ հայկական կողմը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունն ապատեղեկատվություն է, և իրականում մենք ենք այդտեղ առավելության հասել, բայց մենք, որպես անկախ հետազոտողներ, փորձեցինք չեզոք ու անվիճելի աղբյուրներից այդ հետազոտությունն իրականացնել ու հասկանալ, թե ինչ է կատարվել: Քանի որ նախկին միութենական` խորհրդային հանրապետությունների միջև պայմանական սահմանազատումն իրականացվել է խորհրդային քարտեզների հիման վրա, ապա մենք «Google»-ի տրամադրած այդ սահմանային գծերը համեմատեցինք ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հետ, և այդ հատվածում ամբողջությամբ համընկնում էին: Խոսքը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանների միախառնման վայրի մասին է: Հայկական կողմի առաջխաղացումն այդ հատվածում` ըստ «Google»-ի քարտեզների, շուրջ 1.5 կմ է: Ադրբեջանական կողմը 400-500 մ առաջխաղացում է գրանցել նույն այդ հատվածում, բայց, արդյունքում հայկական կողմը նոր դիրքերը հաստատել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հենց սահմանագլխին: Ադրբեջանական կողմն, ըստ քարտեզի, մասամբ իրենց կողմում է առաջխաղացումը որոշակի գրանցել` նոր խրամուղիներ և մեկ-երկու դիրք, իսկ մասամբ ոչ թե եկել են դեպի արևմուտք, այլ բարձրացել են մի քիչ հյուսիս և ավելի ամրացրել են Վրաստանի Հանրապետության տարածքում իրենց ունեցած դիրքերը: Այդտեղ կա Պապաքարի բլրազանգված, իրենք 700 մ բարձրությամբ Պապաքար բլրի վրա նախկինում ունեին դիրքեր, այժմ ավելի են ծավալել իրենց դիրքերը, և ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների ու արբանյակային լուսանկարների համաձայն այդ բլուրը տեղակայված է ոչ թե Ադրբեջանի, այլ Վրաստանի տարածքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Փորձագետը նշեց, որ «Bellingcat»-ը, որն անկախ հետաքննական լրատվամիջոց է, հրապարակել է իրենց կողմից արված հետազոտությունը:

«Բրիտանական այդ կայքը հրապարակում է միայն այնպիսի հոդվածներ, որոնք բաց աղբյուրների հետախուզական միջոցներից օգտվելով չոր վերլուծություն են իրականացրել: Թեև ադրբեջանական մամուլը փորձեց տարածել, որ հայեր են գրել, հայկական ազգանուններով է, և այլն, բայց, եթե այդտեղ լիներ ինչ-որ քարոզչական բան, որը չունենար ապացուցողական հենք, ապա այդ լրատվամիջոցում այն չէր հրապարակվի: Մեր հետազոտությունը եղել էր նոյեմբերի 1-ին, Ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը` «ԱզերԹԱջ»-ը, բավականին ծավալուն, անվանենք` հետազոտությամբ, անդրադարձել էր նոյեմբերի 12-ին»,- նշեց նա:

Հովհաննիսյանը հայտնեց, որ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունն իրենց հետազոտությանը հակադարձելիս պարզապես ձեռքով տեղաշարժել է «Google Earth» ծրագրում Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային գծերը:

«Այդտեղ տեքստին նայել պետք չէ, իրենք փորձել են հերքել, ես իրենց պետական լրատվական գործակալության անալիտիկ խմբից ավելի բարձր մակարդակ էի սպասում, որը երկու շաբաթ մտածել էր, թե ինչ պատասխան գտնի, որպեսզի Վրաստանին ասի, որ իրենք չեն մտել նրանց տարածք: Պետական լրատվական գործակալության վերլուծաբանները պարզապես տեղաշարժել են «Google»-ի քարտեզի գծերը, և այն տարածքները, որոնք իրենք զբաղեցրել են, արդեն իրենց գծած գծերով ներառել են Ադրբեջանի տարածքում, որպեսզի քարտեզով ցույց տան, որ իրենք Վրաստանի տարածք չեն մտել: Եթե ունենային այլ փաստարկ, իրենք այլ կերպ կհակադարձեին այդ վերլուծությանը, այսինքն` իրենք իրոք մտել են Վրաստանի տարածք»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ զինուժն առաջխաղացում է գրանցել Տավուշի հյուսիսում

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում