ԵՄ-ն ի զորու չԷ պաշտպանել Եվրոպան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գտնում Է, որ Եվրամիությունն ի զորու չԷ պաշտպանել Եվրոպան: Համապատասխան կարծիքը նա հայտնել Է նոյեմբերի 20-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ես կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն ուժեղ Է, օպերատիվ եւ կենսականորեն կարեւոր մեր անվտանգության համար»,-նշել Է Ստոլտենբերգը: «Եվրոպական դաշինքը չի կարող փոխարինել անդրատլանյան դաշինքին,-հավաստիացրել Է նա:- ԵՄ-ն կարեւոր Է, բայց չի կարողանա պաշտպանել Եվրոպան»:

Նրա կարծիքով, «Հյուսիսային Ամերիկայից Եվրոպան հեռացնելու ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի ՆԱՏՕ-ն, այլեւ կպառակտի Եվրոպան»: «Դաշինքը խաղաղությունը պահպանել եւ հակամարտություններից խուսափել Է 70 տարի: Եվ մենք շարունակելու ենք դա անել դեռ շատ տասնամյակներ»,-հավելել Է Ստոլտենբերգը:

Նոյեմբերի 19-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել Է, որ հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկելու Է դաշինքի «ուղեղի մահվան» վերաբերյալ նրա հայտարարությունը, ինչպես նաեւ կազմակերպությանը փոխարինելու Եվրամիության անկարողությունը: «Ես հաջորդ շաբաթ մեկնում եմ Փարիզ՝ հանդիպելու նախագահ Մակրոնի հետ: Եվ ես նրա հետ քննարկելու եմ դա (Մակրոնի կողմից արված քննադատությունը), խոսելու եմ այն մասին, որ ՆԱՏՕ-ն օպերատիվ կերպով արձագանքում Է մարտահրավերներին,-ասել Է նա:-Եվրամիությունը չի կարողանա փոխարինել ՆԱՏՕ-ին: Հարկավոր Է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հատկապես Brexit-ից հետո ԵՄ-ն չի կարողանա պաշտպանել Եվրոպան, որովհետեւ ներդրումների 80 տոկոսը լինելու Է ոչ ԵՄ-ից: Ամենագլխավորը, որը մենք կարող ենք տալ Եվրոպային, միջուկային զսպումն Է»:

Մակրոնը The Economist հանդեսին տված հարցազրույցում հայտարարել Էր, որ ՆԱՏՕ-ն ամբողջովին կորցրել Է կոորդինացումը միության ներսում եւ գտնվում Է «ուղեղի մահվան» վիճակում: Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել Է, թե այնհրաժշտ Է, որ Եվրոպան սկսի իր մասին մտածել որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, այլապես նա «չի տնօրինի իր ճակատագիրը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Կատարը չի պլանավորում մասնակցել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ճնշմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում

ՊԵԿ նախագահը Հանրապետության նախագահին է ներկայացրել վերջին տարիներին իրականացված բարեփոխումները

Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը. «Կորպուս Գաստրոբար»-ում էլ խախտումները վերացվել են

Կարևորում ենք Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահի շնորհավորանքը

Կիևը չի կարող ԱՄՆ-ից Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ գնել ԵՄ-ի հատկացրած 6,1 միլիարդ եվրոյով

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 6.5 տոկոսով

Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի