Սպորտ

Ֆուտբոլի երիտասարդական թիմը ևս խայտառակ հաշվով պարտվել է Իտալիային 

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի երիտասարդական թիմը ևս խայտառակ հաշվով պարտվել է Իտալիային 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Կատանիա քաղաքի «Չիբալի» մարզադաշտում Հայաստանի Մ-21 հավաքականը ԵՎՐՈ-2021 երիտասարդական առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակում հյուրընկալվեց Իտալիայի ընտրանուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը: Հայաստանի Մ-21 ընտրանին պարտվեց 0։6 ջախջախիչ հաշվով: Հայաստանի Մ-21 հավաքականը մրցեց հետևյալ կազմով. 1. Սևակ Ասլանյան (12․Մարկ Գրիգորյան, 72'),2. Արթուր Դանիելյան, 4. Ալբերտ Խաչումյան, 5. Էդգար Գրիգորյան, 7. Կարեն Մելքոնյան, 9. Արմեն Հովհաննիսյան (22. Աբրահամ Պորտուգալյան, 58'), 11. Վահան Բիչախչյան, 17. Արամ Խամոյան (13. Դավիթ Նալբանդյան, 66'), 19. Հրաչյա Գեղամյան, 20. Ռուդիկ Մկրտչյան (6. Էրիկ Վարդանյան, 72'),21. Էդգար Մովսեսյան (15. Արմեն Սադոյան, 58')։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում