Ինովացիա

Երևանում կկայանա ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը

4 րոպեի ընթերցում

Երևանում կկայանա ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 20-21-ը տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը, գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվը և համապատասխան պաշտոնյաներ ՄԳՏԿ անդամ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ու Եվրոպական Միությունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՄԳՏԿ պատվիրակության անդամները նոյեմբերի 19-ին հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և ՄԳՏԿ հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Համլետ Նավասարդյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունն ու մինչ օրս Հայաստանի գիտահետազոտական կազմակերպություններին տրամադրած աջակցությունը: Նա կարևորել է Հայաստանի համար արդիական խնդիրների լուծման նպատակով ՄԳՏԿ մասնակից երկրների հետ հետագա համագործակցությունը՝ հատկապես միջուկային անվտանգության, միջուկային թափոնների վերամշակման, շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, միջսահմանային կենսաանվտանգության, սեյսմոլոգիայի և այլ ոլորտներում:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ ներկայումս Հայաստանն ունի տարբեր մարտահրավերներ, և դրանց թվում առավել կարևոր է գիտության զարգացումը, բարձրագույն կրթության և գիտության կապի ուժեղացումը, ինչպես նաև բուհական ծրագրերում գիտության բաղադրիչի զգալիորեն ավելացումը:

ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը շնորհակալություն է հայտնել կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հնարավորության և ընդունելության համար: Նա նշել է, որ հայկական գիտահետազոտական խմբերի կողմից ներկայացված հայտերն ու իրականացված ծրագրերն ավանդաբար արժանանում են բարձր գնահատականի՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը՝ որպես գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային առաջատարներից մեկի: Ներկա փուլում ՄԳՏԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային խոշոր գիտական նախագծերի իրականացմանը, դրանցում երիտասարդ գիտնականների ներգրավվածությանը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը: Ռոնալդ Լեմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ համագործակցությունը ՄԳՏԿ-ի հետ:

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը միջկառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1992 թվականին՝ Եվրոպական Միության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից: Հետագայում կենտրոնին են միացել այլ երկրներ, այդ թվում՝ 1994 թ.-ից՝ Հայաստանը: Կենտրոնի հիմնական նպատակը ազգային և համաշխարհային տեխնոլոգիական խնդիրների լուծմանը, կոնվերսիոն ծրագրերի, հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացմանն աջակցելն է, ԱՊՀ երկրներում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, այդ երկրների գիտնականների միջազգային գիտական հանրությանը ինտեգրվելուն նպաստելը:

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

Իրավունք

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով

Գիտություն

Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում