Քաղաքականություն

Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը

1 րոպեի ընթերցում

 Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն՝ գլխավոր ռազմական տեսչությունը վերակազմավորվել է Պաշտպանության նախարարության վերահսկողության ծառայության»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: Վարչապետի որոշումներով՝ պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսչի տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում