Միջազգային

Սերբիայի նախագահին դուրս են գրել հիվանդանոցից

2 րոպեի ընթերցում

Սերբիայի նախագահին դուրս են գրել հիվանդանոցից
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը դուրս Է գրվել Բելգրադի ռազմաբժշկական ակադեմիայից (ՌԲԱ), ուր նրան նոյեմբերի 15-ին հոսպիտալացրել Էին կարդիովասկուլյար խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին հայտնել Է երկրի ազգային հեռուստատեսությունը:

Նշվում Է, որ նախագահի վիճակը կայուն Է, եւ նա հիվանդանոցից դուրս Է գրվել տուն:

Ավելի վաղ նախագահի՝ ԶԼՄ-ների հարեցերով խորհրդական Սուզանա Վասիլեւիչը պատմել Է, որ Սերբիայի ղեկավարը բոլոր հիվանդությունները տանում Է ոտքի վրա, սակայն այս անգամ իրադրությունն այնքան լուրջ Էր, որ նա ինքն Է դիմել օգնության: Վուչիչի առողջության կապակցությամբ անհանգստություն են հայտնել աշխարհի բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ Էմանուել Մակրոնից մինչեւ Անգելա Մերկելը, հայտնել Է խորհրդականը:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Սերբիայի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը, Սերբիայի ղեկավարի կյանքն սպառնալիքի տակ Էր, սակայն ՌԲԱ-ի բժիշկները փրկեցին նրան: Նախարարի խոսքով՝ Վուչիչը սրտի հետ կապված ոչ մեծ խրոնիկական խնդիրներ ունի, բայց նոյեմբերի 15-ի երեկոյան տեղի Է ունեցել նրա վիճակի լուրջ վատացում, եւ նա որոշել Է դիմել բժիշկներին: Վերջիններս եզրակացրել են, որ նախագահի կյանքը վտանգված Է: ՌԲԱ-ի աշխատակիցները շտապ կարգով անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել, իսկ նախագահի օրգանիզմը լավ Է արձագանքել թերապիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում