Միջազգային

Կալիֆոռնիայում չորս մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով. AP

1 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայում չորս մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով. AP

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում առնվազն 10 մարդ հրազենային վերքեր Է ստացել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, նրանցից չորսը զոհվել են: Նոյեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը հաղորդել Էր ինը վիրավորի մասին: Հեռուստաընկերության տվյալներով՝ չարագործները ներթափանցել են մասնավոր տուն եւ կրակ բացել տան տերերի եւ նրանց բարեկամների վրա, որոնք կիրակի երեկոյան հեռուստատեսությամբ ֆուտբոլ Էին դիտում հետին բակում: Ինչպես նշում Է գործակալությունը, երեք զոհերի մարմինները գտել են տան հետին բակում: Յոթ վիրավորներ հոսպիտալացվել են, հետագայում նրանցից մեկը մահացել Է: Ոստիկանությունը հետաքննություն Է սկսել, պարզվում Է կրակողի ինքնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում