Սիրիայի զորքերը վերահսկողություն են հաստատել երկրի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի նկատմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ) անցելէ կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Այդ մասին լրագրողներին հայտնելէ Սիրիայում ՌԴ-ի զինված ուժերի զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչևը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական տեսակետից այդ կարեւոր օբյեկտի շրջակա տարածքը:
Այս պահին կայանն էլեկտրաէներգիա Է մատակարարում Ռաքայի եւ Հալեպի նահանգներին, ՀԷԿ-ի հզորությունը կազմում է շուրջ 630 մեգավատ:
էլեկտրաէներգիայով Հալեպի նահանգի մատակարարումն առանձնապես կարեւոր է, քանի որ նահանգի մայրաքաղաքը երկրի տնտեսական եւ ինդուստրիալ մայրաքաղաքն է: Ներկայումս Սիրիայի իշխանություններն այն ակտիվորեն վերականգնում են:
Նոյեմբերի կեսերին կառավարական ուժերի վերահսկողության տակ էր անցել երկրում ամենամեծ ՀԷԿ-ը Թաբքա քաղաքում (Ռաքայի նահանգ):
Կարդացեք հոդվածը` Русский