ՆԱՏՕ-ն ձգտում Է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ. Ստոլտենբերգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական կապուղիները բաց են, դաշինքը ձգտում Է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստոլտենբերգն այցով գտնվում Է ԱՄՆ-ում, որտեղ նա ելույթ Է ունեցել Foreign Policy հանդեսի կազմակերպած միջոցառմանը:

«Այժ դժվարին ժամանակներում մենք պետք Է խուսափենք վրիպումներից ու թյուրիմացություններից: Եվ մեզ հարկավոր Է վերականգնել վստահությունն այնտեղ, որտեղ դա հնարավոր Է: Մենք ձգտում ենք ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, հենց դրա համար Էլ մենք Մոսկվայի համար բաց ենք պահում մեր դիվանագիտական կապուղիները»,-ասել Է նա: Ստոլտենբերգի ելույթի ձայնագրությունը տարածել Է դաշինքի մամուլի ծառայությունը:

Ընդսմին Ստոլտենբերգը նշել Է, որ «դիվանագիտական ջանքերը կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե մենք Ռուսաստանի հետ փոխգործակցենք հուսալի զսպման եւ հուսալի պաշտպանության դիրքերից, որովհետեւ վերջին հաշվով հենց մեր ռազմական ուժն Է պայմաններ ապահովում մեր դիվանագիտական ձեռքբերուrների համար»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ընդդիմությունը համակարգային կերպով փորձել է ընտրակաշառքով և ընտրակեղծարարությամբ ձայներ հավաքել. Ավինյան

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այցով կգտնվի Թուրքիա

Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»

ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտելի է համարում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը

Գեղարքունիքում քննարկվել են գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքները

Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան

Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել

Պետության դեմ հանցանք գործողների, ընտրակաշառք բաժանողների կաշիները քերթվելու է․ Ավինյան

Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ