Միջազգային

Հնդկաստանը 100 հազար զինծառայողներ Է տեղաբաշխել Քաշմիրի վերահսկողության գծում

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը 100 հազար զինծառայողներ Է տեղաբաշխել Քաշմիրի վերահսկողության գծում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի զինված ուժերը 100 հազար զինծառայողներ են տեղաբաշխել Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծի երկայանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին այդ մասին հաղորդել Է The Economic Times թերթը:

«Վերահսկողության գծում Հնդկաստանի ռազմական ներկայության ուժեղացումը կապված Է Քաշմիրի պակիստանյան մասից Ջամուի եւ Քաշմիրի դաշնային տարածք ահաբեկիչների ներթափանցման կանխման եւ Հնդկաստանի սահմանամերձ գոտու անվտանգության ապահովման միջոցների հետ»,- մեջբերում Է հրատարակությունը պաշտոնական աղբյուրների խոսքը:

2019 թվականին Քաշմիրի վերահսկողության գծում տեղի Է ունեցել հրադադարի ռեժիմի գրեթե 2,5 հազար խախտում, դա նման միջադեպերի ամենամեծ քանակն Է մի քանի տարվա ընթացքում, հայտնել են նրանք: Սադրանքները կորուստների են հանգեցրել հնդիկ զինծառայողների շրջանում:

Հնդկաստանի բանակի ստորաբաժանումները հարկադրված են եղել պատասխան կարակ բացել: Քաշմիրի վերահսկողության գծում լարվածությունը պահանվում Է այն բանից հետո, երբ օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարեց Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու եւ այդ տարածաշրջանում Ջամուի եւ Քաշմիրի եւ Լադաքի դաշնային տարածքներ ստեղծելու մասին (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը): Այդ նպատակով Հնդկաստանի խորհրդարանը հաստատեց Սահմանադրության 370-րդ հոդվածը չեղարկելու որոշումը, հոդված, որը նահանգին հատուկ կարգավիճակ Էր շնորհել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում