Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբնոյեմբերի 11-ին մեկնարկում է«ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը, որը կտևիմինչև նոյեմբերի 15-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, փառատոնն արդեն16տարի ցուցադրում է աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը`հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև հանդիսանալով փորձի փոխանակման հարթակ։ Այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի65ֆիլմ` 13երկրից,որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում:Փառատոնը ներառում է՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային,Հյուրերի ծրագրերը,Բրիտանական խորհրդի«Կինոժապավեն՝ իրականությունից», «Կանացի հայացք»կանադական կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերը:

Փառատոնիընթացքում կցուցադրվի նաևՄարգարեթ ֆոն Տրոտտայի«Փնտրելով Ինգմար Բերգմանին»ֆիլմը,որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում,իսկ ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրվածէԱնյես Վարդայի հիշատակին: Ծրագրի շրջանակումկցուցադրվինաևնրա հայտնի«Կլեո5-ից7-ը»ֆիլմը:Փառատոնի միջազգային հյուրերն են՝ կանադական«Կանացի հայացք»կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլսը և սցենարիստ Անաստասիա Գորյունովան`Ռուսաստանից։

Փառատոնիժյուրիիանդամներնեն`Լեսլի Անն Կոլս(ռեժիսոր, «Կանացի հայացք»փառատոնի տնօրեն,Կանադա),Կարինե Վերդյան(սցենարիստ,Հայաստան/Գերմանիա),Ելենա Շուվաևա(գրող,Ռուսաստան/Հայաստան),Ռաֆֆի Նիզիբլյան(պրոդյուսեր,Հայաստան),Անաստասիա Գորյունովա(սցենարիստ,Ռուսաստան):

Կինոփառատոնիավարտինհաղթողներինկշնորհվենհետևյալմրցանակները` «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ»,մրցանակ՝Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից,մրցանակ`Մոսկվայի տան կողմից, մրցանակ`Անկախկինոգործիչների ակումբի կողմից,դիպլոմներ:

Փառատոնիհովանավորներնեն`Հայկական բարեգործականընդհանուրմիությունը, Կանադայի և Ֆրանսիայի դեսպանատները,Գյոթե կենտրոնը Երևանում,Բրիտանական խորհուրդը,Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում,Մոսկվայի տունը:

Կինոփառատոնիցուցադրություններիմուտքնազատէ։

«ԿԻՆ»միջազգային16-րդ կինոփառատոնի բացումըտեղիկունենա նոյեմբերի11-ին`ժամը19:00-֊ին,իսկ փակման արարողությունը`նոյեմբերի15-ին`ժամը19:00֊-ին,ՀԲԸՄՀայաստանիդահլիճում(հասցե՝ ՄելիքԱդամյան,2/2)։

Կից ներկայացվում են կինոփառատոնիծրագիրըևազդագիրը:

Հայերեն Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը