ԱՄՆ դեսպանը լիակատար աջակցություն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձեւի ընդունմանը: «Կարծում եմ, որ սա չափազանց կարեւոր քայլ էր գուցե ոչ միայն կամ ոչ այնքան Հայաստանի, որքան ԱՄՆ-ի եւ ողջ մարդկության համար, որովհետեւ բոլորս գիտենք, որ նման հանցագործությունների ճանաչման եւ դատապարտման միջոցով է միայն հնարավոր կանխել այդպիսի հանցագործությունների կրկնությունը: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում այս գործընթացն իր ամբողջական ավարտին կհասնի, եւ մենք կարող ենք փակել այս էջը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա ողջունել է նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 40 տոկոսով ավելացումը եւ նշել, որ այն ոլորտները, որոնց համար նախանշված է այս աջակցությունը, չափազանց կարեւոր են Հայաստանի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, էներգետիկ բարեփոխումներ եւ այլն: ԱԺ նախագահը եւս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանում տեղի ունեցած եւ տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները նոր հիմք են, որպեսզի ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները մի նոր մակարդակի հասցվեն եւ է՛լ ավելի զարգանան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ շատ ուրախ է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացման համար եւ առաջարկել է քննարկել դրա օգտագործման դետալները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այն ուղղությունները, որոնց շուրջ կողմերը կհամագործակցեն: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական եւ ոստիկանական բարեփոխումներին, օրենսդրական բարեփոխումների ընթացքում համագործակցությանը, ինչպես նաեւ ԱՄՆ աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին, մասնավորապես զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ՏՏ, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում:

Դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից եւ վերահաստատել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը ՀՀ իշխանություններին ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Արարատ Միրզոյանը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքում:

Հայերեն العربية English

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին