Փաշինյանը հանդիպեց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին գործերի նախարարություն՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը գնալիս հանդիպեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երիտասարդները վարչապետին ներկայացրին իրենց տեսակետը, նշելով, որ «նախարարը Հայաստանում տապալել է կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը»:

«Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին գումար վերցներ, ոչ ոք չէր բողոքի չէ՞: Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը, և ես երեկ կառավարության նիստում շատ մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ: Ես չեմ կիսում այն տեսակետները, որ ինչ-որ մարդիկ ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային: ՀՀ-ում մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն չի եղել»,- ասաց վարչապետը:

Նստացույց իրականացնողները նշեցին նաև, որ նախարարը խուսափում է լսել իր ընդդիմախոսներին: «Ես երաշխավորում եմ, որ, եթե լսելու խնդիր կա, կուղղվի, բայց ես եկել եմ և հիմա ձեզ լսում եմ»,- նշեց Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը մեկնարկել է նոյեմբերի 7-ին:

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում