Հասարակական

Գործադիրը հավանություն տվեց սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Լանզարոտում ստորագրված ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշվեց, որ կառավարությունը կդիմի ՍԴ-ին՝ միջազգային այս պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Եթե ՍԴ որոշումը լինի դրական, նախագիծը կներկայացվի ԱԺ:

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից։

Կոնվենցիան ստորագրվել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։

Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական եւ միջազգային համագործակցության խթանումը:

Սույն Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձեւերը կանխարգելելու եւ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ մշակել եւ իրագործել համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ իրավապահ եւ դատական մարմիններում։

Կոնվենցիայի Կողմ պետությունների միջեւ համագործակցությունը իրագործվելու է՝ երեխաների սեռական շահագործումը եւ չարաշահումը կանխարգելելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով, տուժողներին պաշտպանելու և աջակցություն տրամադրելու նպատակով, կոնվենցիայով նախատեսված քննություն եւ վարույթներ իրականացնելու նպատակով։

Այսպիսով, Կոնվենցիայի վավերացմամբ հնարավորություն կստեղծվի ՀՀ-ում համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել ուղղված երեխաների սեռական շահագործման և նրանց հանդեպ սեռական բնույթի բռնության դեմ կանխարգելմանն ու պայքարելուն և սեռական շահագործումից ու սեռական բռնությունից տուժած երեխաների իրավունքները պաշտպանելուն: Ավելին, Կոնվենցիայի վավերացումը կնպաստի երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում երեխայի լավագույն շահերի ապահովման առաջնահերթ ուշադրություն դարձնելուն ու կխթանի Կոնվենցիայի կողմերի միջեւ միջազգային համագործակցությունը:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սենատոր Գրիգորի Կարասինը խոսել է ռուս-ամերիկյան շփումների շարունակականության մասին

Հնդկաստանը հայտնել է Քաշմիրում ահաբեկիչների ներթափանցման խոշոր փորձի մասին

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

Չինաստանը շնորհավորել է Հռոմի պապին ընտրվելու կապակցությամբ

Գեղարքունիքի մարզում նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձը

«Անմահ գունդ»-ը երթով հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրեց պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին

Hooverphonic խումբը մոգական երաժշտությամբ երևանյան հանդիսատեսին տարավ իր հույզերի աշխարհ

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար