RobotexArmenia. Հայաստանը կդառնա ավտոմատ ռոբոտների մրցույթի կենտրոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ աշխարհի մի շարք երկրներից 41 թիմ կպայքարի ռոբոտաշինության «Robotex Armenia» մրցույթի գլխավոր մրցանակի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Խելացի քաղաք» խորագրով միջազգային մրցույթի պաշտոնական բացմանն այս մասին պատմեց կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալում է ռոբոտաշինության «Robotex Armenia» միջազգային մրցույթը: Մրցույթի կենտրոնը Էստոնիան է: Այս տարի մրցույթը հրավիրել ենք Հայաստան` մեր սեփական ծրագրով: Սովորաբար մրցույթի շրջանակում ներկայացվում են ձեռքով կառավարվող ռոբոտներ, սակայն Հայաստանում տեղի կունենա ավտոմատ ռոբոտների մրցույթ: Ավտոմատ ռոբոտները միացնելուց հետո հնարավոր չէ դրանք ձեռքով կառավարել: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ռոբոտաշինության մրցույթների կենտրոն»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա նկատեց` քանի որ աշխարհում անցկացվող ռոբոտաշինության մրցույթները հիմնականում ձեռքով կառավարվող ռոբոտների մրցույթներ են, Հայաստանը ցանկանում է դիրքավորել որպես ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն: Հայաստանում անցկացվող մրցույթին մասնակցելու են 41 թիմեր` աշխարհի մի շարք երկրներից` Եթովպիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից և Մադագասկարից: Վարդանյանը նշեց` մյուս երկրներից ոչ այնքան ակտիվ մասնակցությունը մեկնաբանել են նրանով, որ այս մրցույթին դրվել է բավականին բարդ` ավտոմատ ռոբոտների խնդիր: Միջազգային ռոբոտաշինության մրցույթին Հայաստանից կմասնակցի 33 թիմ: Թիմերում պատանիները հիմնականում 10-18 տարեկան են, նրանք «Արմաթ»-ի սաներն են: Վարդանյանը նկատեց` պատանիները հիմնականում մարզերից են:

«Խելացի քաղաք» խորագրով մրցույթի շրջանակում ռոբոտներին տրվելու են առաջադրանքներ: Օրինակ ռոբոտը պետք է աղբը հավաքի, լուսացույցը ճիշտ անցնի և այլն:

Մրցույթի հովանավոր «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ խրախուսել են ինժեներական մտքի զարգացումը Հայաստանի 40-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրմամբ: «Մեր ընկերությունը որպես ինժեներական մտքի և կրթության ջատագով, ողջունում է նման մրցույթների անցկացումը մեր երկրում և երեխաների ներգրավվածությունը դրանցում»,-նշեց Եսայանը:

Նա կարևորեց, որ հայաստանցի պատանիները, ներքին մրցույթներից բացի, մասնակցեն նաև միջազգային մրցույթների: Եսայանը վստահություն հայտնեց, որ հայ պատանիները հետաքրքիր արդյունքներ կգրանցեն Հայաստանում այդ մրցույթի շրջանակում:

Մրցույթի մասնակցության համար ի սկզբանե Հայաստանից ստացվել է 90 հայտ, ԱՏՁՄ-ն ընտրել է նրանցից լավագույններին: «Ռոբոտեքս Արմենիա»-ի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ: Մրցույթը կանցկացվի նոյեմբերի 9-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։

Հայերեն العربية English

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է