ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահն Արմեն Սարգսյանին առաջարկել է, որ իր երկիրը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի թիվ մեկ գործընկերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մամուլի համար հայտարարության ընթացքում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Իմ բարեկամն առաջարկեց, որպեսզի Հունաստանը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի համար թիվ մեկ գործընկերը՝ նշելով, իհարկե, որ Հայաստանն ունի շատ այլ բարեկամներ` Ֆրանսիան, Գերմանիան և ուրիշները»,- ասաց Սարգսյանը:
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով: