Հասարակական

ՌԴ-ն Հայաստանին այնպիսի զենքեր է վաճառում, որոնք երբեք այլ երկրների չի մատակարարում. Կալաշնիկով

2 րոպեի ընթերցում

 ՌԴ-ն Հայաստանին այնպիսի զենքեր է վաճառում, որոնք երբեք այլ երկրների չի մատակարարում. Կալաշնիկով

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանն այնպիսի զինատեսակներ է վաճառում, որոնք երբեք որևէ այլ երկրի չի վաճառել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասացՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, պատասխանելով Ռուսաստանի Դաշնության կողմից ՀԱՊԿ անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին:

«Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այն զենք է վաճառում նաև իր դաշնակիցներին և գործընկերներին, այդ թվում` Հայաստանին վաճառում է ավելի շատ, այնպիսի զինատեսակներ, որոնք երբեք չի վաճառում այլ երկրների»,- ասաց Կալաշնիկովը:

Այս տարվա հունվարին հայտնի էր դարձել, որ «Կալաշնիկով» կոնցեռնն ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին:Իսկ նախորդ տարի օգոստոսի 21-ին Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել էին պայմանագիր Հայաստանում «Կալաշնիկովի» նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում