Միջազգային

Դերասանուհի Ջեյն Ֆոնդային ամեն ուրբաթ ձերբակալում են ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ Էկոբողոքների համար

3 րոպեի ընթերցում

Դերասանուհի Ջեյն Ֆոնդային ամեն ուրբաթ ձերբակալում են ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ Էկոբողոքների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնդան յուրաքանչյուր ուրբաթ օր մասնակցում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ անցկացվող ակցիաներին ի պաշտպանություն շրջակա միջավայրի: Նրան ամեն անգամ դրա համար ձերբակալում են կարգի պահապանները, բայց դերասանուհին մտադիր Է շարունակել իր արշավը, եւ չի բացառում, որ իր 82-րդ ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ը, կդիմավորի ճաղերի հետեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ մասին հայտնել Է The New York Times թերթը, նշելով, որ Ֆոնդան այդ ակցիաներն անցկացնում Է սեպտեմբերից ի վեր: Անցած ուրբաթ օրը նա եղել Է մի քանի Էկոակտիվիստների թվում, որոնք ձերբակալվել են Կապիտոլիումի բլրի Hart շենքի ճեմասրահում, որտեղ գտնվում են սենատորների գրասենյակները:

Նրան ուղեկցող դերասանուհիներին՝ Քեթրին Քիներին եւ Ռոզաննա Արքեթին, բաց են թողել, նշանակելով տուգանքներ, իսկ Ֆոնդան գիշերն անցկացրել Է բանտում. հաջորդ օրը նրան դատական լսումներ Էին սպասում նրա նախորդ ձերբակալության առնչությամբ:

«Աստղերի մասնակցությունը բողոքի ակցիաներին ուշադրություն Է գրավում,-նշել Է The New York Times-ը,-եւ Ջեյն Ֆոնդան չի թաքցնում, որ օգտվում Է այն առավելություններից, որոնք ինքն ունի: Նա Էլեկտրամոբիլ Է վարում, չի օգտագործում պլաստիկե առարկաներ, ուտելիքի մեջ հնարավորինս քիչ Է միս օգտագործում եւ սահմանափակում Է ինքնաթիռով իր թռիչքները. ի տարբերություն մյուս աստղերի, որոնք օգտվում են մասնավոր ինքնաթիռներից, նա թռչում Է միայն սովորական առեւտրային չվերթներով: Նրա խոսքով՝ ինքը մասնակցում Է բողոքի ակցիաներին, որովհետեւ կարծում Է, որ կարող Է ավելի շատ օգուտ տալ»:

«Ինչո՞ւ աստղ լինել, եթե չես կարող փառքդ որպես լծակ օգտագործել կարեւոր նպատակի հասնելու համար»,-թերթը մեջբերել Է նրա խոսքը: Ջեյն Ֆոնդան «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Է «Կլյուտ» (1972 թ.) եւ «Վերադարձ տուն» (1979 թ.) ֆիլմերի համար: Նա արժանացել Է յոթ «Ոսկե գլոբուս» մրցանակի (1962, 1972, 1973, 1978, 1979՝ կրկնակի, 1980 թթ.), Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի երկու BAFTA մրցանակի: Նա ակտիվորեն զբաղվում Է բարեգործությամբ եւ հանդես Է գալիս ի պաշտպանություն կանանց իրավունքների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում