«Իմ քայլը» խմբակցության փակ նիստին քննարկվել է Հանրային խորհրդի գործունեության վերաբերյալ հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում անցկացված «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մասնակից պատգամավորների կողմից հնչել են ամենատարբեր հարցեր մի շարք ոլորտներից: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հանրային խորհրդի գործունեության վերաբերյալ հարց հնչել է, Ալեն Սիմոնյանը նշեց, որ եղել է կարծիքների փոխանակում:

«Ես դուրս չեմ եկել մի սենյակից, որտեղ որոշումներ են կայացվում: Այնտեղ հարցեր են հնչել և կարծիքներ են փոխանակվել: Հանրային խորհրդի մասով հարց հնչեց, եղավ արձագանք: Ես անձամբ ունեմ իմ կարծիքը, կարող եմ ասել, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Վարչապետը ներկայացրել է նաև իր տեսակետը, ինչը ճիշտ չէ, որ հիմա ես ասեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ալեն Սիմոնյանը:

Արդյո՞ք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց հարցով.

«Իսկ ինչո՞ւ պետք է Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Եթե ինչ-որ մարդիկ պետք է որոշեն, թե որ ներկայացումն է լավը, որը վատը, ապա մենք որևէ բանի չենք հասնի: Մեկին կլկլոց է դուր գալիս, դա չի համարում թուրքական, երգերը դնում է իր սոցիալական էջի պատին, հետները նկարվում ու գրում՝ ախպերս… գիտեք, ավելի կարևոր թեմաներ կան, քան որ փորձում են դաշտ գցել այս հուզական թեմաները: Խնդրում եմ մանր, էժան հնարքներին մի տրվեք էլ: Վերջին շրջանում մեզ վերագրում են բազմաթիվ բացասական բաներ, ասելով, թե մենք սատանայապաշտ ենք և այլն: Այդ ամենը հաջողությամբ չի ավարտվելու: ՀՀ քաղաքացին գիտի, որ փող են տալիս, որ մեզ վարկաբեկեն, ասում եմ՝ չի ստացվելու»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հանրապետության հրապարակի մետրոյի դիմացի շատրվանների մոտ տեղի էր ունեցել «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացումը. այն կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը: Ներկայացումը քննադատությունների առիթ էր դարձել, շատերը այն չեն ընդունել:

Հայերեն English Русский

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել