Հասարակական

Հայաստանում առաջիկա օրերը կլինեն անամպ և արևառատ. Գագիկ Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերը կլինեն անամպ և արևառատ. Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր մարզերում նոյեմբերի 3-ից կդադարեն բոլոր տեղումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը՝ գրառում անելով «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։ Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում այդ թվում և Երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը»,- գրել է Սուրենյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում