Աննա Հակոբյանն այցելել է ԹՈՒՄՈ Ստուդիաներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 1-ին ԹՈՒՄՈ Ստուդիաների ‹‹30 ամիս 30 գաղափար›› բաց դռների օրվա շրջանակում այցելել է ԹՈՒՄՈ ստուդիաներ, շրջել արհեստանոցներում, որտեղ ամփոփվել են ստուդիաների 30 ամիսների աշխատանքն ու ներկայացվել են ուսանողների 30 լավագույն գաղափարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, ԹՈՒՄՈ Ստուդիաները շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է, որը զբաղվում է անալոգ իրերի ստեղծմամբ՝ համադրելով ավանդական տեխնիկաներն ու ժամանակակից դիզայնը։ Ծրագրի նպատակն է խթանել արհեստագործների և դիզայներների նոր սերնդի ձևավորումը, որը կնպաստի տեղական արհեստագործական ոլորտի մրցունակության բարձրացմանը։

Դասընթացների շրջանակներում Հայաստանի երիտասարդ մասնագետները հնարավորություն են ունենում աշխատել արտասահմանցի դիզայներների հետ՝ ստեղծելով նորաձևության, ոսկերչության, ասեղնագործության, կավագործության, տպագրության, արտադրական դիզայնի և խոհարարության ոլորտի արտադրանքներ։

Հայերեն English

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել