Միջազգային

Խափանված շարժիչով SSJ-100 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում

1 րոպեի ընթերցում

Խափանված շարժիչով SSJ-100 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդատար Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը պատկանում է «Յամալ» ավիաընկերությանը, խափանված շարժիչով բարեհաջող վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ավիացիոն ծառայությունից:

«Superjet ինքնաթիռը վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: Զոհեր չկան»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Ինքնաթիռն իրականացնելիս է եղել Տյումեն-Սանկտ Պետերբուրգ չվերթը: Թռիչքից րոպեներ անց խափանվել է ինքնաթիռի ձախ շարժիչը, և անձնակազմը օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում