Միջազգային

Peugeot-ն եւ Fiat Chrysler-ը համաձայնության են եկել միաձուլման շուրջը

1 րոպեի ընթերցում

Peugeot-ն եւ Fiat Chrysler-ը համաձայնության են եկել միաձուլման շուրջը
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fiat Chrysler եւ PSA Peugeot ավտոարտադրողների տնօրենների խորհուրդները հավանություն են տվել հավասարության հիմունքներով ընկերությունների միաձուլմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են գործարքի երկու կողմերը: Միավորման արդյունքում կկազմվի վաճառքների գծով աշխարհում չորրորդ ավտոարտադրողը՝ մոտավորապես 50 միլիարդ դոլար արժեքով: Կողմերը մտադիր են միավորել ջանքերն Էլեկտրամոբիլների եւ ինքնակառավարվող ավտոմեքենաների զարգացման ուղղությամբ, փոխանակել տեխնոլոգիաներ եւ կրճատել ծախքերը: Միացյալ ընկերությունը կգլխավորի PSA-ի գլխավոր տնօրեն Կառլոս Տավարեսը, իսկ դրա տնօրենների խորհրդի գլուխ կկանգնի Fiat Chrysler-ում այդ պաշտոնն զբաղեցնող Ջոն Էլքանը: Խորհրդում կլինի 11 մարդ, այդ թվում՝ Տավարեսը: Ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների մասին հայտնել են The Wall Street Journal-ը եւ Dow Jones-ը՝վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»-ը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում