Միջազգային

Իրաքում անկարգությունների զոհ Է դարձել 100 մարդ, տուժել Է 5,5 հազար հոգի

3 րոպեի ընթերցում

Իրաքում անկարգությունների զոհ Է դարձել 100 մարդ, տուժել Է 5,5 հազար հոգի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել Է 100 մարդ, տուժել Է 5,5 հազար հոգի: Այս տվյալները, ինչպես հայտնել Է Baghdad al-Youm իրաքյան լրատվական պորտալը, հրապարակել Է Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միայն հոկտեմբերի 30-ին մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած բախումներում զոհվել երկու, վիրավորվել 175 մարդ:

«Անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ ընդհարումների, ինչպես նաեւ տարբեր կուսակցությունների կենտրոնակայանների մոտ անկարգությունների հետեւանքով, երբ գործի են դրվել արցունքաբեր գազ, մահակներ ու քարեր, զոհվել Է 100 եւ վիրավորվել 5,5 հազար մարդ,- ասված Է հանձնաժողովի՝ հրապարակված հայտարարության մեջ:- Ձերբակալվել Է 399 մարդ, ավելի վաղ ձերբակալվածներից ազատ Է արձակվել 343 հոգի, վնաս Է պատճառվել 98 պետական ու մասնավոր օբյեկտների»:

Հանձնաժողովի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում Բաղդադում եւ նահանգներում «նկատվում Է ցուցարարների թվի աճ, որոնց միացել են արհմիիությունները, ուսանողությունը, պետական հիմնարկությունների, ինչպես նեւ տարբեր ասոցիացիաների աշխատակիցները»:

Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել: Բաղդադում, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում Էին կառավարության հրաժարականը: Սկսված խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերածվել ոստիկանների ու զինծառայողների հետ: Մեկշաբաթյա անդորրից հետո անցած ուրբաթ օրը ցույցերը վերսկսվել են ինչպես Բաղդադում, այնպես Էլ երկրի կենտրոնական ու հարավային մասերի մի շարք նահանգներում, որոնք բնակեցված են առավելապես շիաներով: Ակցիաների մասնակիցները բողոքում են կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ իշխանության մարմիններում տիրող կոռուպցիայի դեմ: Ստեղծված իրադրության կապակցությամբ հոկտեմբերի 28-ին Բաղդադում պարետային ժամ Է սահմանվել ընդհուպ մինչեւ հետագա ծանուցում:

Մեկ ամսվա ընթացքում Իրաքում բռնության զոհ Է դարձել ընդհանուր առմամբ 260 մարդ, տուժածների թիվը մտենում Է 10 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում