Բիրմայական սաթի մեջ գտել են 100 միլիոն տարեկան նախապատմական թռչնի մնացորդներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծագումով հյուսիսային Մյանմայից սաթի մեջ չինացի հնԷաբանները գտել են շուրջ 100 միլիոն տարեկան նախապատմական գիշատիչ թռչնի՝ սաթի մեջ քարացած կմախքի ֆրագմենտ: Ինչպես հայտնել Է Global Times-ը, խոսքը վերաբերում Է նախապատմական գիշատչի ավելի վաղ անհայտ տեսակի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք գտանք սաթի մի քանի նմուշներ Էնանցիորնիսների (մեծատամ կտուցով անհետացած թռչուն – ծանոթ. խմբ.) քարացուկներով: Այդ գտածոները կհարստացնեն հնադարյան փետրավորների Էվոլյուցիայի վերաբերյալ մարդկության գիտելիքները»,- հրատարակությանը պատմել Է հետազոտողներից մեկը՝ հնԷաբան Լիդա Սինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский