Միջազգային

ԻՊ-ի պարագլխի աճյունը հանձնվել Է ծովին. CNN

1 րոպեի ընթերցում

ԻՊ-ի պարագլխի աճյունը հանձնվել Է ծովին. CNN

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը, որը վնասազերծվել Է հոկտեմբերի 27-ին Սիրիայում անցկացված ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, հանձնվել Է ծովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով զինվորական երկու աղբյուր:

Հեռուստաալիքը հիշեցնում Է, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ ալ Բաղդադիի աճյունի հետ կարող են վարվել նույն կերպ, ինչպես եւ «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսամա Բեն Լադենի մարմնի հետ, որը հանձնվել Է Արաբական ծովին:

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է ամերիկացի զինվորականների կողմից ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Ինչպես հայտնել Է Միացյալ Նահանգների ղեկավարը, ԻՊ-ի պարագլխի հետ միասին ոչնչացվել են խմբավորման բազմաթիվ զինյալներ ու նրանց գործակիցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում