Հասարակական

Կստեղծվի անմիջապես դեպքի վայրում քաղաքացուց հաղորդում վերցնող ոստիկանության պարեկային ծառայություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կստեղծվի ոստիկանության պարեկային ծառայություն. քաղաքացիներին ավելորդ քաշքշուկից զերծ պահելու համար պարեկային ծառայողներն օժտված են լինելու տեղում քաղաքացուց հանցագործության մասին հաղորդում ընդունելու լիազորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«Ոստիկանությունում նախատեսվում է ստեղծել նոր պարեկային շարժական ծառայություն, որի նպատակը պետք է հանդիսանա հանցագործության դեպքերի օպերատիվ արձագանքումն ու դրանց տաք հետքերով բացահայտումը, հասարակական կարգի շուրջօրյա պահպանությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, քաղաքացիներին ցուցաբերվող աջակցությունը՝ սեփականության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս, օգնություն ցույց տալը անօգնական կամ կյանքի համար վտանգավոր այլ իրավիճակներում հայտնված անձանց և այլն: Պարեկն օժտված է լինելու որոշ հանցատեսակներով տեղում հաղորդում ընդունելու լիազորությամբ, որ քաղաքացուն ավելորդ քաշքշուկներից զերծ պահենք: Պարեկն այդ հաղորդումը փոխանցելու է այն մարմնին, որն իրականացնելու է իր գործողությունները՝ հանցագործությունը բացահայտելու կամ դեպքերի հանգամանքների ամբողջական պատկերը պարզելու ուղղությամբ»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ Ճանապարհային ոստիկանություն ծառայություն չի լինելու, քանի որ պարեկային ծառայությունն իր մեջ ներառելու է նաև Ճանապարհային ոստիկանության գործառույթներ իրականացնող պարեկ:

Հայերեն

Գրենլանդիայում ԱՄՆ պատվիրակության այցն անվանել են անհարգալից վերաբերմունք կղզու բնակիչների նկատմամբ

«Թատերական շաբաթ»-ին այս տարի ավելի շատ թատրոններ են մասնակցում․ պատասխանատուները հորդորում են ակտիվ լինել

ԱԳ փոխնախարարը քննարկելի է համարում ԵՄ դիտորդների նոր մանդատի հարցը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների, սակայն Ադրբեջանից արձագանք դեռ չկա․ փոխարտգործնախարար

ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ

Հայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվել

Էր Ռիադում ընթանում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները

Տանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է․ ԲԸՏՄ

Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը