Լենա Նազարյանն ընդունել է Ռումինիայի արքայազնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Ազգային ժողովումհյուրընկալեցի Ռումինիայի Արքայազն Ռադուին: Երկարատև դադարից հետո Ռումինիայի հետ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները սկսում են քիչ-քիչ ակտիվանալ. լավ նորություններից է այն, որ շաբաթը երեք անգամ կա Բուխարեստ-Երևան ուղիղ թռիչք: Հաջորդ լավ լուրն այն է, որ այս տարվա սեպտեմբերին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենք, ինչի կապակցությամբ հայտնել եմ մեր երախտագիտությունը: Բացի այդ, ունենք շատ ակտիվ գործող հայ-ռումինական բարեկամական խումբ, որի ղեկավարը մեր կողմից պատգամավորԱնուշ Բեղլոյանն է: 2018 թվականին էլ Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրը, ինչի համար նույնպես հայտնեցի մեր երախտագիտությունը և հույսը, որ Ռումինիան լավ գործընկեր կլինի մեր՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Ամենակարևոր օրակարգերից մեկը մնում է աշխարհի խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, որը ուղիղ կապ ունի աշխարհի բոլոր երկրների կարևորագույն օրակարգի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ: Հետևապես՝ ակնկալում ենք, որ Ռումինիան պաշտոնապես կընդունի Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը: Վաղ, թե՝ ուշ»,- գրել է Նազարյանը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան