Մակոտո Սինկայը հուսով Է, որ իր «Եղանակի մանկիկը» նոր ֆիլմը նախորդին կգերազանցի դրամամուտքերով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ ամենահասութաբեր անիմեի ռեժիսոր Մակոտո Սինկայն այն կարծիքին Է, որ իր վերջին՝ «Եղանակի մանկիկը» աշխատանքը, հնարավորություն ունի ավելի մեծ դրամամուտքեր ապահովել, քան նախորդ հաջողված նախագիծը: Այս կարծիքը նա հայտնել Է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եղանակի մանկիկը» միջազգային վարձույթում ավելի լայնորեն ներկայացված ֆիլմ Է, ինչի շնորհիվ այն բոլոր շանսերն ունի ավելի մեծ դրամամուտքեր արձանագրել, քան «Քո անունը» ֆիլմը: Ուստի ես մեծ հույսով եմ սպասում արդյունքներին եւ շատ շնորհակալ եմ այն ընկերություններին, որոնք ինձ օգնում են մտնել արտասահմանյան շուկաներ»,-ասել Է ռեժիսորը:

Նրա խոսքով՝ այժմ Ճապոնիայում նոր ֆիլմն արդեն առաջին տեղն Է զբաղեցնում դրամամուտքերի ցուցանիշով: «Դա արդեն իսկ ինձ բավարարող ձեռքբերում Է:

Թեեւ դրամամուտքերի տեսակետից մենք դեռ չենք հասել այն նույն ցուցանիշին, ինչն ունեցել Է «Քո անունը»: Հավելենք, որ «Եղանակի մանկիկը» ֆիլմը 2020 թվականի «Օսկար»-ի Է առաջադրված «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Հայերեն Русский