Կինոռեժիսոր Դեւիդ Լինչը պատվավոր «Օսկար» Է ստացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Դեւիդ Լինչը հոկտեմբերի 27-ին պատվավոր «Օսկար» Է ստացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար (Academy Honorary Award): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:

Արարողությունն անցկացվել Է Լոս Անջելեսի Hollywood and Highland Center ժամանցային համալիրում: Լինչի հետ միասին պատվավոր պարգեւին արժանացել են իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլլերը եւ ամերիկացի դերասան Ուես Սթյուդին: Ջին Հերշոլթի անվան պարգեւին, որը հանձնվում Է հումանիզմի գործում նշանակալի ավանդի համար, ստացել Է դերասանուհի Ջինա Դեւիսը:

Այն, որ Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան պարգեւները հանձնելու Է Լինչին, Վերտմյուլլերին, Սթյուդիին եւ Դեւիսին, հայտնի Է դարձել հունիսի սկզբին: Կազմակերպությունը նշել Է, որ այդ պարգեւներն ամեն տարի «շնորհվում են այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են ստեղծագործական ձեռքբերումներին եւ նշանակալի ներդրում են ունեցել ինդուստրիայում»:

Ի տարբերություն Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մյուս պարգեւների, կինեմատոգրաֆի բնագավառում նշանակալի ավանդի համար պատվավոր մրցանակների դափնեկիրները որոշվում են նրա ոչ բոլոր անդամների, այլ ավելի նեղ շրջանակի՝ կազմակերպության ղեկավարների խորհրդի կողմից: Սկզբնապես այդ պարգեւները հանձնվում Էին «Օսկար» մրցանակներով պարգեւատրման հիմնական արարողության ժամանակ: Սակայն հետագայում դրանց համար հատկացվել Է հատուկ երեկո, ինչը կոչված Է ընդգծելու այդ պարգեւների կարեւորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը