Միջազգային

Կալիֆոռնիայի նահանգում արտակարգ դրություն Է հայտարարված անտառային հրդեհների պատճառով

2 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայի նահանգում արտակարգ դրություն Է հայտարարված անտառային հրդեհների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված այնտեղ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Նահանգի նահանգապետ Գեւին Նյուսոմի համապատասխան հայտարարությունը զետեղված Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 27-ին նահանգապետ Գեւին Նյուսոմը արտակարգ դրություն Է հայտարարել նահանգի ամբողջ տարածքում՝ կապված այն աննախադեպ ուժեղ քամիների ազդեցության հետ, որոնք հրդեհների ու տարհանման պատճառ են դարձել ամբողջ նահանգում»,- ասված Է հայտարարության մեջ:

Նահանգի իշխանությունները հայտնել են, որ տարհանվելու հանձնարական Է ստացել գրեթե 200 հազար մարդ այն շրջաններից, որոնք գտնվում են հրդեհների օջախների մերձակայքում: Նահանգապետի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ կրակն սպառնում Է հարյուրավոր շինությունների:

Pacific Gas and Electric ամերիկյան Էներգետիկական ընկերությունն ավելի վաղ նախազգուշացրել Է, որ Էլեկտրականության պլանային անջատման հետեւանքով առանց լույսի կմնան շուրջ 940 հազար սպառողներ: Ըստ ընկերության հաշվարկների՝ խոսքը վերաբերում Է Կալիֆոռնիայի հյուսիսի ավելի քան 2 մլն բնակիչների: ԷլեկտրաԷներգիայի մատակարաման անջատումը կվերաբերի 36 օկրուգի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում