Հայաստանը բացահայտել տեղացիների խորհուրդներով. ռուսական «National Geographic Traveler»-ի անդրադարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «National Geographic Traveler»-ը Հայաստանի մասին փորձագետներից ու տեղացիներից հավաքագրել է բազմաթիվ խորհուրդներ ու տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս ճանաչելու երկրի չբացահայտված կողմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոդվածը սկսվում է Երևանից: «Օրը Երևանում հաճելի է սկսել մեկ բաժակ սուրճով: Ամռանը ցանկալի է դուրս գալ փողոց վաղ առավոտյան, քանի դեռ օրը չի տաքացել, շատ մարդ էլ չկա: Հաճելի է տեսնել, թե ինչպես է քաղաքն արթնանում»,-ասված է հոդվածում: Հեղինակն առաջարկում է լինել Կասկադ համալիրում, Հանրապետության հրապարակում, Մարզահամերգային համալիրում: Նաև այցելել Էրեբունի արգելոց թանգարան, լավ երաժշտություն լսել «Մալխաս» ակումբում, բարձորակ գինի խմել Սարյան փողոցի գինետներում:

Հրապարակման մեջ Երևանից դուրս ներկայացվում են Հայաստանի մյուս քաղաքները Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը, Սևանն իրենց գեղատեսիլ վայրերով, պատմամշակութային հուշարձաններով, եկեղեցիներով, խաչքարերով:

Գյումրին ներկայացվում է մի վայր, որտեղ պահպանվել է պատմությունը: Քաղաքի մասին շատ տեղեկություններ ստանալու համար խորհուրդ է տրվում այցելել Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան: Առանձին անդրադարձ է կատարվում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանին:

«Հայաստանը միշտ առանձնացել է իր հյուրասիրությամբ և աչքի ընկել համեղ խոհանոցով: Բազմազան ուտեստներն ու կոնյակը, գինին անտարբեր չեն թողել ոչ մեկին: Թերևս ոչ ոք Հայաստանից հիասթափված դեռ չի գնացել»,-ասված է հոդվածում: Տոլմա, խորոված, իշխան ձուկ, լավաշ, տեղական պանիր, սպաս և այլն, հայկական խոհանոցն առաջարկում է լայն ընտրության հնարավորություն: Հեղինակը նկատում է, որ վերջին տարիներին Երևանում բացվել են ռեստորաններ, որտեղ ներկայացվում է նաև սիրիական խոհանոցը:

Ինչ տանել Հայաստանից. հոդվածագիրը խորհուրդ է տալիս կերամիկա, գինի, փայտե նարդի, օբսիդիանե զարդատուփեր, գորգեր:

«Սրանք միայն հուշանվերների մի փոքր մասն են, որոնք կարելի է ձեռք բերել: Այստեղ կան նաև շատ տաղանդավոր նկարիչներ. Նրանց գործերը կարելի է գնել քաղաքի ոչ մեծ պատկերասրահներում, Երևանի Վերնիսաժում կամ Մարտիրոս Սարյանի անունը կրող պուրակում: Նկարները գրեթե ամեն օր ցուցադրվում են»,-ասված է հոդվածում:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա