ԱՄՆ-ում վարձույթ Է մտել «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի նորացված տարբերակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում վարձույթ Է մտել Քվենտին Տարատինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի նորացված տարբերակը՝ ավելի վաղ չհրապարակված չորս տեսարանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է koamnewsnow.com.-ը:

«Լսարանը հսկայական աջակցություն ցուցաբերեց այդ ֆիլմին: Ուստի մենք անհամբերությամբ ենք սպասում, որ հանդիսականները «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմը դիտեն այն տեսքով, որով այն պետք Է ցուցադրվեր կինոթատրոններում՝ Էլ ավելի մեծ թվով կադրերով 60-ական թվականների ոճով»,-պատմել Է Ադրիան Սմիթը՝ Sony-ի ներքին վաճառքների տնօրենը:

Սկզբնապես «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմը պլանավորում Էին թողարկել ավելի քան չորս ժամ տեւողությամբ, բայց քանի որ դա չափազանց շատ Էր վարձույթի համար, տեսարանների մի մասը հարկ եղավ կտրել, եւ դրա տեւողությունը դարձավ երեք ժամից փոքր-ինչ պակաս: Այժմ հեղինակներն ավելացրել են մոտավորապես տասը րոպե: Գլխավոր դերերում՝ Լեոնարդո դի Կիպրիոյի, Բրեդ Փիթի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Քվենտին Տարատինոյի իններորդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել Է մայիսի վերջին: Այսօրվա դրությամբ «Մի անգամ… Հոլիվուդում» կինոնկարը վարձույթում վաստակել Է 357 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը