Միջազգային

Հալեպի թանգարանը վերաբացվել Է վերականգնումից հետո

1 րոպեի ընթերցում

Հալեպի թանգարանը վերաբացվել Է վերականգնումից հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքի թանգարանը, որն իր նշանակալիությամբ երկրորդն Է երկրում Դամասկոսի թանգարանից հետո, 2013 թվականից ի վեր առաջին անգամ հոկտեմբերի 24-ին վերսկսել Է իր աշխատանքը վերակառուցումից հետո, վերականգնումն իրականացվել Է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիրիայի զբոսաշրջության նախարարության մամուլի տեղեկագրի համաձայն՝ թանգարանի պահոցներում գտնվում Է առնվազն 50 հազար արտեֆակտ: Սիրիական պատերազմի թեժ շրջանում թանգարանի պահոցներից ցուցանմուշները տեղափոխվել Էին Դամասկոսի ազգային թանգարան:

Թանգարանի տնօրեն Ահմադ Ուսմանը պատմել Է, որ թանգարանն ունի հինգ բաժին, որոնք նվիրված են նախապատմական դարաշրջանին, հին Սիրիային, դասական արվեստին, իսլամական ժամանակաշրջանին եւ ժամանակակից արվեստին:

Հալեպի թանգարանը բացվել Է 1931 թվականին, նոր շենքը կառուցվել Է 1966 թվականին:

Դամասկոսի ազգային թանգարանն այցելուների համար վերաբացվել Է 2018 թվականի հոկտեմբերի 28-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում