ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագծում արվել է ավելացում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի համար պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանելու վերաբերյալ նախագծում կառավարության առաջարկով արվել են ավելացումներ: Մասնավորապես առաջարկվել է ոստիկանության պետի տեղակալի նշանակման գործընթացը ևս ազատականացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում նախագծի վերաբերյալ ստացել են մեկ գրավոր առաջարկ՝ ԲՀԿ-ի կողմից: Դրանով մասնավորապես առաջարկվել է աշխատանքային ստաժի պահանջի ավելացման խնդիրը լուծել: Սակայն Մարուքյանի կարծիքով՝ ըստ էության աշխատանքային ստաժի ավելացման խնդիրն իմաստազուրկ է դարձնում նախագիծը: «Քննարկման ժամանակ մենք մեր մոտեցումը ներկայացրել ենք հանձնաժողովում: Եվ ըստ էության նախագիծը գտնվում է այն վիճակում, որը ներկայացվել էր սկզբում: Ընդունել ենք կառավարության բանավոր առաջարկները, որոնք վերաբերում էին ԱԱԾ-ի և ոստիկանապետի տեղակալներին: Առաջարկվում է դրանց նշանակման գործընթացը ևս ազատականացնել՝ բացի ԱԱԾ պետի տեղակալից, որը հակահետախուզության գործառույթ պետք է իրականացնի, այսինքն՝ այս պարագայում պետք է նշանակվի միայն տվյալ համակարգից»,-ներկայացրեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ըստ էության ԱԱԾ և ոստիկանության պետ կարող է նշանակվել ԱԺ պատգամավորի թեկնածուի համար Սահմանադրությամբ նախատեսված չափորոշիչներին համապատասխանող անձը: Նախագծով ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակվելու համար դրվում է վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի լինելու, Հայաստանում բնակվելու և 25 տարին լրացած լինելու պահանջը: Մարուքյանը նկատեց, որ տարիքի շեմը շահարկումների առիթ էր դարձել: Այնուամենայնիվ նա նշեց, որ պաշտպանության նախարարը ևս նշանակվում է նույն ցենզով, սակայն երբևէ չենք ունեցել 25 տարեկան պաշտպանության նախարար:

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը