ԲՀԿ-ն հանցանքի առկայությունը հիմնավորելու դեպքում միայն Թովմասյանին կհամարի ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կողմ կլինի, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ստանա համապատասխան պատիժ միայն այն դեպքում, երբ օրինական կերպով կապացուցվի նրա գործողություններում հանցակազմի առկայությունը, անօրինականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Եթե ցանկացած գործունեության մեջ կա հանցանք, անօրինականություն, պատժելի է: Սակայն նրա աղջիկների նկատմամբ հարցաքննությունն ինձ համար անընդունելի է: Այսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, թող ներկայացնեն նրա գործողություններում առկա հանցակազմը, մենք հասկանանք, որ նա ինչ-որ հանցանք է կատարել ու կողմ կլինենք, որ նա պատժվի: Մենք հանցագործությանը կողմ չենք»,-ասաց Ծառուկյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հրայր Թովմասյանին համարում է ՍԴ լեգիտիմ նախագահ, ոմանք ասում են, թե լեգիտիմ չէ, նա պատասխանեց՝ ինչու լեգիտիմ չէ: «Եթե հիմնավորում բերվի, որ նա իսկապես լեգիտիմ նախագահ չէ, մենք կհամաձայնվենք»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք շտապողականություն չի տեսել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացում, Ծառուկյանն ասաց՝ նույն շտապողականությունը տեսել է նաև հեղափոխությունից հետո: «5-6 դեպք կա, որ նույն մոտեցմամբ՝ պատգամավոր եղած ժամանակում ընտրվել են տարբեր պաշտոնների»,-նշեց Ծառուկյանն ու հիշեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, որը եղել է պատգամավոր, հետո դարձել նախարար:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:Բաբաջանյանի կարծիքով՝ Թովմասյանը ՍԴ դատավոր, ապա նախագահ է դարձել օրենքի խախտմամբ՝ առանց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմումի, նա միաժամանակ ստանձնել է ՍԴ անդամի պաշտոնը։

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն: Բացատրություն էր վերցվել նաև Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից:
Հայերեն Русский

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան