ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու Հակոբ Արշակյանի հրավերը
1 րոպեի ընթերցում
![ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու Հակոբ Արշակյանի հրավերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/992415.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նախարար Հակոբ Արշակյանը:
«Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ պայմանավորվեցինք ընդլայնել և ինստիտուցիոնալ հենքի վրա դնել Հայաստանի և ԱՄԷ համագործակցությունը արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներում: Նախարարը սիրով ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը»,-նշել է Հակոբ Արշակյանը: