ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակները դատապարտել են Սիրիայում Թուրքիայի գործողությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առանցքային թեմաներից են եղել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեցին ՀՀ ազգային ժողովի պատվիրակության անդամները՝ եվրոպական շատ երկրների պատվիրակների կողմից Թուրքիայի գործողությունները սուր քննադատության են արժանացել:

«Քանի որ նստաշրջանի օրերը համընկել էին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների իրականացման ժամանակի հետ, հետևաբար քննարկման առարկա է դարձել նաև այդ հարցը: Պաշտպանության հարցերի հանձնաժողովում քննարկված թեմաները ևս առնչվել են Սիրիային, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի ապագային»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վեհաժողովի շրջանակում մասնակցել է նաև քաղաքացիական անվտանգության և գիտություն, տեխնոլոգիաների թեմաներով քննարկումների: «Երկուսի կիզակետում էլ եղել է Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Թուրքիան պատճառաբանել է, թե այնտեղ ահաբեկիչներ կան: Սակայն եվրոպական երկրների ներկայացուցիչներին դա չի բավարարել»,-ասաց Գորգիսյանը:

Նա նշեց, որ վերջում գլխավոր քարտուղարի պատասխանից հասկացել են, որ ամեն պետություն իր անվտանգության հույսը պետք է դնի միայն իր վրա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստի առանցքում ևս եղել են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծավալված գործողությունները, թեև հարցը ընդգրկված չի եղել օրակարգում: Պատգամավորների կողմից Թուրքիայի կառավարության որոշումը մեծ քննադատության է արժանացել: Նույնիսկ քննադատական ելույթները ծափողջույններով են ընդհատվել:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կայացել է հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում:

Հայերեն English

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին