Հայաստանում գրիպի սեզոնին սպասվում են H1N1, H3N2 ենթատեսակներն ու B տեսակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարի գրիպի սեզոնին մասնագետները սպասում են համեմատաբար թեթև իրավիճակ: Սեզոնին Հայաստանում շրջանառվող հնարավոր տեսակներն ու ենթատեսակները կլինեն A(H1N1)-ը, A(H3N2)-ը և B-ն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Գրիպի սեզոնին շրջանառվող հնարավոր տեսակներն ու ենթատեսակները այս տարի կլինեն A(H1N1)-ը, A(H3N2)-ը և B-ն: Կանխատեսումներն այսպիսին են, սակայն, թե հետագայում իրավիճակի ինչ զարգացումներ կլինեն, ցույց կտան մեր դիտարկումները»,-ասաց Թորոսյանն ու հավելեց՝ Հայաստանում այդ տեսակներին ծանոթ են:

Նա նկատեց՝ դրանց վտանգավորության աստիճանը կախված է անհատից, նրա ռիսկային խմբի պատկանելիությունից, զգոնությունից: Թորոսյանը նշեց՝ գրիպը կարելի է անցկացնել շատ հեշտ, առանց անկողնային ռեժիմի, գրագետ բժշկի խորհրդատվությամբ, և կարելի է հասցնել նույնիսկ հոսպիտալացման: Հետևաբար` մասնագետը կարևորեց առաջին ախտանշանների դեպքում բժշկի խորհրդատվությանը դիմելը:

Ամեն տարի գրիպի սեզոնն իր առանձնահատկությունն է ունենում: Թորոսյանը նշեց, որ 4 տարին մեկ գրիպի առումով պիկեր են լինում, և նախորդ սեզոնը հիմնավորվել է, որ սպասումները ճիշտ էին: «Այս տարի համեմատաբար հանդարտ իրավիճակ ենք սպասում: Սակայն երբեք հստակ կանխատեսումներ չենք կարող անել, դա ցույց կտան մեր օրական, շաբաթական մշտադիտարկման արդյունքները»,-ասաց Թորոսյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին շրջանառվող գրիպի հարուցիչ չունենք: Թորոսյանը նշեց, որ դա թույլ են տալիս եղանակային պայմանները:

Գրիպի սեզոնը սկսվում է ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից և շարունակվում մինչև եկող տարվա 20-րդ շաբաթը, ինչը համընկնում է հոկտեմբերից մայիս ամիսներին:

Հայերեն

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո