ՀՀ նախագահ Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի B.E.S.T. նորարարական համալսարանի ներկայացուցիչները:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և մեր երկրի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը:

Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահն ասել է, որ ամռանը Դիլիջանում մասնակցել է Մտքերի հայկական գագաթնաժողովին, և հետևելով նախագահ Սարգսյանի հորդորին, որոշել է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Հյուրերը նախագահին տեղեկացրել են այցի և դրա շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի մասին: Նրանք նշել են, որ հատկապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությամբ, այդ թվում՝ նաև ոլորտում մասնագիտացող ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաեւ նախատեսում են քննարկել փոխգործակցության հնարավորությունները Տավուշի մարզի հետ:

Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրանց՝ վստահություն հայտնելով, որ հայ գործընկերների հետ համատեղ կկարողանան փոխշահավետ ծրագրեր իրականացնել: Նա նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

Հայերեն العربية English Русский

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ