Միջազգային

Ամերիկացիների հեռանալուց հետո Սիրիայում զգալիորեն աճել Է ՌԴ-ի եւ Իրանի դերը. Մերկել

1 րոպեի ընթերցում

Ամերիկացիների հեռանալուց հետո Սիրիայում զգալիորեն աճել Է ՌԴ-ի եւ Իրանի դերը. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զգալիորեն աճել Է Մոսկվայի եւ Թեհրանի դերը այնտեղից ամերիկյան ուժերի հեռանալուց հետո, ինչի հետեւանքներն առայժմ դժվար Է կանխատեսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ կառավարական հայտարարությամբ:

«Երբ ես խոսում եմ Սիրիայում Թուրքիայի գործողության աշխարհաքաղաքական հետեւանքների մասին, ապա արդեն հարկավոր Է խորհել այն մասին, որ Ռուսաստանի դերն Իրանի հետ միասին զգալիորեն աճել Է տարածաշրջանում այն բանից հետո, երբ դուրս բերվեցին ամերիկացի զինվորները»,-ասել Է նա: «Այդ զարգացման հետեւանքներն այսօր դեռեւս հնարավոր չԷ կանխատեսել»,-ընդգծել Է նա:

«Արդեն միայն ուշադրության առնելով «Իսլամական պետությունը»՝ Թուրքիայի ռազմական գործողությունը տանում Է նոր անորոշության»,-նշել Է Մերկելը: «Դա անորոշության Է տանում այնտեղ, տարածաշրջանում ու Եվրոպայում»,-հայտարարել Է Մերկելը, հավելելով, որ Անկարայի գործողության հետեւանքով ԻՊ-ի կալանավորված մասնակիցները կարող են հայտնվել ազատության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում